Կառլ Լագերֆելդի տեսքով Բարբի տիկնիկները Karl Lagerfeld բուտիկներում վաճառվել են հաշված րոպեների ընթացքում, հայտնում է Reuters-ը:
Աժիոտաժ առաջացրած 999 հատ արտադրված տիկնիկների արժեքը կազմել է 200 եվրո, սակայն հենց նույն օրը դրանք eBay օնյալն աճուրդում վաճառվել են 700-1200 եվրոյով:
Տիկնիկները, որոնք Լագերֆելդին նման են զգեստով, սանրվածքով, մուգ ակնոցով ու դեմքի արտահայտությամբ, ստեղծվել են անձամբ դիզայների կողմից՝ Բարբի տիկինիկներ արտադրող Mattel ընկերության հետ համատեղ:
Կառլ Օտտո Լագերֆելդը գերմանացի մոդելյեր է ու լուսանկարիչ: 1955-1997թթ. ածխատել է Fendi, Chloe, Krizia, Chanel նորաձևության տների հետ: