Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպանությունն ընթացիկ մրցաշրջանում առանձնանում է հուսալիությամբ:
Լա Լիգայի 6 խաղերում թիմը գոլ չի ընդունել՝ խփելով 17-ը: Բացի այդ, կատալոնացիները Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի առաջին խաղում ևս անառիկ են պահել սեփական դարպասը՝ 1:0 հաշվով պարտության մատնելով ԱՊՕԷԼ-ին:
Այսօր «Բարսելոնա»-ն ՉԼ-ի շրջանակներում երկրորդ հանդիպումն է անցկացնելու: Մրցակիցը ՊՍԺ-ն է: