Հերթական շիկահեր մոդելը՝ Victoria’s Secret-ից, դարձավ սիրառատ Լեոնարդո Դի Կապրիոյի հերթական զոհը՝ 22-ամյա թոփ-մոդել Թոնի Գարնի անունը դերասանի «դոնժուանյան» ցուցակում հիշատակելիս պետք է հավելել «նախկին» բառը՝ գրում է elle.ru-ն:
Հոլիվուդյան լովելասի ու գերմանացի մոդելի հարաբերությունները տևել են մոտ կես տարի: Թոնիի հայտնվելը Նյու Յորքի նորաձևության շաբաթում առանց Լեոյի ուղեկցության (Լեոն այդ ժամանակ զվարճանում էր Արևմտյան ափի ակումբներում) վերջնականապես ցրեց մամուլի կասկածները. դերասանի սիրտը դարձյալ ազատ է:
Հոլիվուդյան դերասանի համար հերթական հարաբերության խզումը բնավ էլ չի զարմացրել սկեպտիկներին, որոնք կարծում են, որ հարսանիքը նրա համար այնքան հավերժական հարց է, որքան «Օսկար» ստանալը: