Մյունխենի «Բավարիա»-ի և Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Արիեն Ռոբենը տուն-թանգարան կունենա:
«Երբ կնոջս հետ տեղափոխվեցի այս բնակարան, միտք հղացավ բոլոր հիշարժան իրերս հավաքել այստեղ՝ ստեղծելով թանգարան: Այն կլինի միայն իմ, ընտանիքիս անդամների ու մտերիմ ընկերներիս համար:
Շատ հուշանվերներ ունեմ՝ ֆուտբոլիստների մարզաշապիկներ, Չեմպիոնների լիգայի գավաթի 2013թ. խաղարկության եզրափակչի գնդակ, խաղակոշիկներ, որոնցով խաղացել եմ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում»,- Ռոբենի խոսքերը մեջբերել է Bild-ը: