U2 խումբը 2015-ին կմեկնի համաշխարհային շրջագայության՝ հայտնում է NME-ն: Երաժիշտները պատրաստվում են ներկայացնել իրենց նոր՝ Songs Of Innocence ալբոմը:
U2-ի վերջին մեծ շրջագայությունը 360° Tour շուրջերկրյա շրջագայությունն էր՝ 2009-2011 թվականներին: Խումբը 110 համերգ է տվել բաց հրապարակներում և մարզադաշտերում:
«Հաջորդ տարի մենք պատրաստվում ենք հանդես գալ լոնդոնյան O2-ում և նման հրապարակներում: Այս անգամ ծրագրվում են համերգներ բաց բեմերում, բայց դեռ կտեսնենք՝ ինչ դուրս կգա դրանից»,- ծրագրերը մեկնաբանել է խմբի առաջատար Բոնոն: «Դա հրաշալի է: Մենք կգանք ձեզ մոտ, իսկ երգերը, կարծում եմ, իրենք իրենց կհոսեն»,- ասել է նա: