Իտալական «Ռոմա»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտտին հուսով է, որ թիմն իրեն լավ կդրսևորի Չեմպիոնների լիգայում:
«Բոլորն էին ակնկալում, որ այս մրցաշրջանը կսկսենք այնպես, ինչպես նախորդը: Մասնակցում ենք կարևոր հանդիպումների, ունենք լավ թիմ, համալրվել ենք ուժեղ ֆուտբոլիստներով, ինչի շնորհիվ մեծացել է մրցակցությունը մեկնարկային կազմում տեղի համար:
Մեր նպատակնե՞րը. սկուդետո, ՉԼ և Իտալիայի գավաթներ»,- հայտարարել է Տոտտին: