Պորտուգալական «Բենֆիկա»-ի կիսապաշտպան Անդերսոն Տալիսկան կարող է Անգլիայի առաջնություն տեղափոխվել առաջիկա ձմռանը:
Daily Star-ի տեղեկությունների համաձայն` Լոնդոնի «Չելսի»-ն հետևում է 20-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի առաջընթացին: Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահ է, որ երիտասարդ ֆուտբոլիստը մեծ ներուժ ունի և ցանկանում է իր թիմում տեսնել վերջինիս:
Պորտուգալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Տալիսկան 6 հանդիպում է անցկացրել «Բենֆիկա»-ի կազմում և 5 գոլի հեղինակ դարձել: