Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, թե իշխանություններին ուղղված քառյակի 12 պահանջների կատարմանն ընթացքի մասին իրենց գնահատականը փոխանցել են մյուս երեք ուժերին։
Հիշեցնենք, որ այսօր սեպտեմբերի 30-ն է, և այդ պահանջների կատարման վերջնաժամկետն է։ Ա.Վարդանյանը, սակայն, չմանրամասնեց՝ ինչ գնահատական են տվել՝ ասելով, թե դա կհրապարակվի հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ժամանակ։ Նա ընդամենը հավելեց, թե մի քանի կետեր, այնուամենայնիվ, մասնակիորեն կատարել են: