Սեպտեմբերի 27-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական համերգասրահում տեղի է ունեցել ապրանքանիշերի և հանրային ծառայությունների «Թիվ 1 հանրային վարկանիշը» մրցանակաբաշխությունը:
Սոցիոլոգիական հարցումների հետազոտական ծրագիրն իրականացրել է Gallup International սոցիոլոգիական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը Հանրային վարկանիշ ընկերության պատվերով: Հարցումներն անցկացվել են ՀՀ ողջ տարածքում:
Կաթնամթերքի արտադրության ոլորտում «Լավագույն կաթնամթերք արտադրող» գրան պրի պատվավոր մրցանակին է արժանացել ոլորտի առաջատար «Աշտարակ- Կաթ» ընկերությունը: