ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը նշել է, որ «Բարսելոնա»-ի դեմ խաղում հարձակվող Զլատան Իբրահիմովիչի բացակայությունը փարիզյան ակումբը կլրացնի թիմային խաղով:
Մասնագետը հավելել է, որ 32-ամյա շվեդը կարող է շարք վերադառնալ հոկտեմբերի 5-ին` մասնակցելով Ֆրանսիայի առաջնության շրջանակներում կայանալիք «Մոնակո»-ի դեմ խաղին:
«Առանց Իբրահիմովիչի «Բարսելոնա»-ի դեմ հանդիպումը բարդ կլինի: Բժիշկներն արել են հնարավորը` Զլատանին ոտքի կանգնեցնելու համար: Կարծում եմ` նա կմասնակցի «Մոնակո»-ի դեմ խաղին: Մեր թիմում կան նաև տաղանդավոր այլ ֆուտբոլիստներ: Մենք կարող ենք հաղթել, եթե հարձակվողական ոճի ֆուտբոլ ցուցադրենք»,- Goal. com-ը մեջբերում է Բլանի խոսքերը: