Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ծառուկյանը սկսել է խանգարել

Մամուլում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ ՀԱՕԿ-ի քարտուղար, սպորտի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը նեղ շրջանակում հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի նախագահության դեպքում Հայաստանին վարդագույն ապագա է սպասվում:

Գագիկ Ծառուկյանի նախագահության թեման Հայաստանում շատ ակտիվորեն սկսեց շրջանառվել 2013-ի նախագահական ընտրություններից առաջ, և ի վերջո ավարտվեց նրանով, որ Բրյուսել կատարած այցի ընթացքում ԲՀԿ-ի առաջնորդին քաղաքավարի կերպով բացատրեցին, որ պետք է թողնել այդ հավակնությունը: Եվ Ծառուկյանը թողեց: Այսօր, սակայն, ինչ-որ մեկին երևի թե պետք է, որ ԲՀԿ-ի առաջնորդը վերստին հանդես գա նման հավակնություններով, ըստ որում՝ արդեն նախագահական ընտրություններից շատ առաջ, երբ քաղաքական օրակարգում, այսպես ասած, դեռևս ընդամենը սահմանադրական փոփոխություններին դեմ կամ կողմ լինելու հարցն է:

Իհարկե, ինքնին հասկանալի է, որ այս հարցը իրականում, այսպես ասած. կեղծ օրակարգն է, այսինքն՝ այն ոչ մի կապ չունի ներիշխանական, ներհամակարգային բուն զարգացումների հետ, որոնց առանցքում, իհարկե, արդեն իսկ հայտարարված թավշյա հեղափոխությունն է: Իսկ թավշյա հեղափոխությունն ունի հետևյալ տրամաբանությունը՝ ԲՀԿ-ն և, ի դեմս նրա՝ Գագիկ Ծառուկյանը կամ Ռոբերտ Քոչարյանը, կկարողանա՞ն համոզել ՀՀԿ-ական մեծամասնության մեծ մասին՝ խորհրդարանական և նախագահական ընտրություններից առաջ անցնել իրենց կողմ և փոխել մեծամասնությունը, թե՞ չեն կարողանա: Եվ սահմանադրական փոփոխություններն այստեղ ոչ մի նշանակություն չունեն ու, անկախ լինել-չլինելուց, անցնել-չանցնելուց, ներիշխանական խնդրի էությունը նրանք չեն փոխում:

Այս ֆոնին Գագիկ Ծառուկյանին նախագահական հավակնություններով սնուցելը նրա համար հավասարազոր է լինելու ֆալստարտի, որն իհարկե ձեռնտու է բոլորին, նույնիսկ նրա ոչիշխանական գործընկերներին, սակայն ոչ Գագիկ Ծառուկյանին: Խնդիրն այն է, որ Ծառուկյանի նախագահության թեման ըստ էության նվեր է Սերժ Սարգսյանին, որովհետև եթե այսօր Ծառուկյանն ի զորու չէ նրա հրաժարականի հարցն անգամ բարձրացնել, ապա պատկերացնել կարելի է, թե նման թեկնածու-գլխավոր մրցակիցը ինչքան հարմար կլինի Սերժ Սարգսյանի համար:

Միևնույն ժամանակ, մեկ նախագահական պարտված ընտրությունները փակելու է Գագիկ Ծառուկյանի քաղաքական թեման այնպես, ինչպես փակվել է մինչ այս «պարտված» մյուս գործիչների՝ Վազգեն Մանուկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի թեմաները: Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանի գործոնը քաղաքական դաշտում չեզոքացնելու համար անհրաժեշտ է նրան կարգել նախագահական թեկնածու՝ ոչիշխանական թեկնածու: Խնդիրն այն է, որ այս գործոնն իրապես սկսել է խանգարել բոլորին, նաև այն պատճռով, որ անկախ առաջադրվելուց կամ չառաջադրվելուց՝ Գագիկ Ծառուկյանը քաղաքական դաշտում իր ներկայությամբ միայն մեկ հարց է, որ հիմնովին լուծում է՝ հանդիսանում է բուֆեր Սերժ Սարգսյանի համար: Ծառուկյանից ազատվելը ըստ էության դառնում է ավելի ու ավելի անհրաժեշտ և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ նաև, այսպես ասած, իշխանության միջանկյալում խաղալ ձգտող Հովիկ Աբրահամյանի համար: Գագիկ Ծառուկյանը մի կողմից նրանց ջրի երեսին պահողն է, մյուս կողմից, սակայն, թույլ չի տալիս լողալով առաջ գնալ: Սրա լավագույն վկայություններից մեկն է Վարդան Օսկանյանի վիճակը ԲՀԿ-ում:

Հիշեցնենք նրա պերճախոս արտահայտությունը 2013-ին, որ կարծում է՝ Ծառուկյանը պետք է անպայման առաջադրվի, իսկ եթե նա չի առաջադրվում, ապա առաջադրվելու պատրաստ է ինքը՝ Վարդան Օսկանյանը: Սակայն Ծառուկյանը և՛ ինքը չառաջադրվեց, և՛ Օսկանյանին թույլ չտվեց առաջադրվել: Եվ մեծ է հավանականությունը, որ, խոշոր հաշվով, նույն իրավիճակը կրկնվելու է նաև 2018 թվականին, ինչի համար էլ երևի թե, ըստ էության, որոշակի շրջանակներ շահագրգռված են Ծառուկյանի նախագահության թեման հասունացնել ժամանակից շուտ, թեև Սերժ Սարգսյանն այս դեպքում շահագրգիռ կլինի թեման պահել «ծառի» վրա մինչև 2018 թվականը: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանին այդ թեման պետք է ոչ թե այժմ, այլ 2018-ին մոտ, իշխանական իր թեկնածուի համար, այսպես ասած, ֆոն ապահովելու համար: Իսկ նրանք, ովքեր չեն ցանկանում, որ Ծառուկյանն արգելակի 2018-ին, բնականաբար ձգտում են նրա թեկնածությունը հասունացնել ինչքան հնարավոր է շուտ:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում