Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի 12-րդ տուրում «Վոլգա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «ԲԿԱ-Էներգիա»-ին:
Հանդիպումն ավարտվել է 6:0 հաշվով: «Վոլգա»-ի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Սարկիսովը նաև երկու գոլային փոխանցում է կատարել:
Նշենք, որ «Վոլգա»-ն 14 միավորով 11-րդ տեղում է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Սարկիսովի 2 գոլերն ու 2 գոլային փոխանցումները: