Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Ադրբեջանը շարունակում է փառաբանել մարդասպան Ռամիլ Սաֆարովին. Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ում Նաիրա Կարապետյանը ելույթ է ուենցել ԵԽԽՎ-ում, որոը ներկայացնում ենք ստորև. «Եվրոպայի խորհրդում այսօր քննարկվում է մի շատ կարևոր և շատ վտանգավոր հարց, հարց, որ կարող է վերաճել լուրջ աղետի: Ես աջակցելով զեկույցին` հարկ եմ համարում շեշտել, որ նեոնացիզմը մեր օրերում իր մեջ ներառում է մի շարք խնդիրներ, որոնք առաջնահերթ ուշադրության են արժանի` ծայրահեղականություն, այլատյացություն, ատելութ¬յան խոսք, որ հատկապես օգտագործվում է երիտասար¬դութ¬յան շրջանում: Եվ սա ողջ հասարակության մեղքն է:

Բանաձևում Վեհաժողովը կոչ է անում իրականացնել տարբեր միջոցառումներ նվազեցնելու ատելության խոսքի և ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունները, այն նույնիսկ կոչ է անում ապահովելու համապատասխան իրավական հիմնավորումներ այն բացառելու համար: Վեհաժողովը կոչ է անում ազգային խորհրդարաններին հատևել, որպեսզի ոչ պետական ֆինանսավորում չտրամադրվի կազմակերպությունների, որոնք նպաստում են ատելության խոսքի և ատելության հողի վրա իրականացվող հանցագործություններին:

Այսուհանդերձ, այլատյացության, անհանդուրժողականության, ատելության խոսքի և էթնիկ, կրոնական փոքրամասնութ¬յուն¬ների իրավունքների ծանր վիճակը Ադրբեջանում լուրջ մտահոգության առիթ է:

Իշխանության և ԶԼՄ-ների կողմից մշտապես կիրառվող Էթնիկ տարրանջատումները և թշնամական հռետորաբանությունը Ադրբեջանում ձևավորել են անհանդուրժողականության մթնոլորտ:

Ավելի մտահոգում է, որ ատելության քարոզը և այլատյացությունը կազմակերպվում և հովանավորվում է ադրբեջանական քաղաքական էլիտայի կողմից: Չնայած այս ցավալի բացահայտումներին, որոնք արտացոլված են նաև միջազգային զեկույցներում, այդ թվում, ECRI` Ընդդեմ Ռասիզմի եւ Անհանդուրժողականության Եվրոպական Հանձնաժողովի 2011թ. զեկույցում, նախագահ Ալիևը շարունակում է հռչակել, ինչպես, օրինակ վերջերս ԵԽԽՎ-ում, որ հիմնարար ազատությունները իր երկրում հարգվում են:

Ինչ վերաբերում է խղճի ազատությանը և կրոնին, Վեհաժողովը թիվ 1917 (2013) Բանաձևում կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին վերանայել կրոնի ազատության վերաբերյալ օրենքը` հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի կողմից բարձրաձայնած մտահոգությունները, բարելավել և հեշտացնել փոքրամասնություն հանդիսացող կրոնական խմբերի գրանցման ընթացակարգերը:

ԵԽ Նախարարների կոմիտեի Ադրբեջանի նախագահության առաջնահերթություններին հակառակ` նրանք հրաժարվում են բարելավել իրավիճակը երկրում և համապատասխանացնել ներքրին օրենսդրությունը միջազգային կոնվենցիաներին` բոլոր տեսակի խտրականությունների պայքարելու համար: Նույնիսկ ավելի վատ, բազմիցս այստեղ բարձրաձայնելով հանդուրժողականության մասին` Ադրբեջանը շարունակում է փառաբանել մարդասպան Ռամիլ Սաֆարովին; ճնշումները սովորական են էթնիկ փոքրամասնությունների և նրանց աջակիցների նկատմամբ, ինչպիսիք օրինակ «Թալիշական Սադո»-յի գլխավոր խմբագիրների նկատմամբ: Ի վերջո, նշենք ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին, ով հալածվել է իր ստեղծագործությունների համար, որտեղ փորձում էր համերաշխություն տարածել ժողովուրդների միջև, արդյունքում նրան ստիպվեցին հեռանալ երկրից, իսկ նրա աշխատությունները այրվեցին:

Եվ սա առասպելներ չեն, սա իրականությունն է: Առասպելը հենց նոր այստեղ հնչեցված Ադրբեջանում բնակվող հազարավոր հայերն են: Հետևեք գոնե ձեր պաշտոնական թվերին, որով հայերի թիվը չի գերազանցում 300-ը:

Ի՞նչ է սա, եթե ոչ այլատյացության և ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունների օրինակներ: Ինչպե՞ս կարելի է սա անվանել: Պարզ և հստակ` նեոնացիզմ իր բոլոր բաղադրիչներով՝ այլատյացություն, ծայրահեղականություն, ատելութ¬յուն խոսքի տարածում և ատելության հողի վրա հանցագործություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում