ԱՄՆ փոստային ծառայությունը սահմանափակ քանակությամբ նամականիշերի շարք կթողարկի Բեթմենի 75-ամյակի կապակցությամբ, գրում է The Washington Post-ը: Forever հավաքածուի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին, Comic Con նյույորքյան փառատոնի շրջանակներում:
Նամականիշերի ստեղծման ժամանակ օգտագործվել են DC Comics-ի հեղինակների ստեղծած Բեթմենի տարբեր կերպարները: Պարբերականը նշում է, որ ամենահայտնի սուպերհերոսներից մեկի արտաքին տեսքը տասնյակ տարիների ընթացքում բազմիցս փոխվել է: Բեթմենի երկրպագուները նաև հնարավորություն կունենան գնելու նամականիշեր, որոնց վրա պատկերված են կերպարի տարբեր խորհրդանիշեր: