«Լոս-Անջելես Լեյքերս»-ի պաշտպան, համաշխարհային բասկետբոլի լեգենդ Քոբի Բրայանթը New York Times-ի հետ զրույցում պատմել է, որ փոփ-արքա, լուսահոգի Մայքլ Ջեքսոնն իրեն ստիպում էր մեդիտացիայով զբաղվել:
«Մայքլ Ջեքսոնն ինձ ստիպում էր մեդիտացիայով զբաղվել, երբ դեռ 18 տարեկան էի: Նա կարող էր մեդիտացիայով զբաղվել 7 ժամ շարունակ: Ես դիմացա ընդամենը 20 րոպե:
Երբ 21 տարեկան էի, ամբողջովին ինձ նվիրել էի մեդիտացիային: Միշտ իմացել եմ, որ բասկետբոլն ավելին է, քան ուղղակի մարտավարությունը, տախտակը՝ որի վրա նշվում էին հաղթանակներն ու պարտությունները»,- ասել է Բրայանթը: