Ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտի «Փորձարկում» ֆիլմը կցուցադրվի Տոկիոյի միջազգային կինոփառատոնի հիմնական ծրագրում, հայտնում է RIA Novosti-ն:
«Համաշխարհային ֆոկուս» ծրագրի շրջանակում կցուցադրվի Անդրեյ Կոնչալովսկու «Փոստատար Ալեքսեյ Տրյապիցինի սպիտակ գիշերները»:
Կինոփառատոնը կբացվի Դոն Հիլի ու Քրիս Ուիլյամսի դիսնեյյան նոր՝ «Հերոսների քաղաքը» մուլտֆիլմով: Կինոֆորումը կավարտվի մեկ այլ համաշխարհային պրեմիերայով՝ ճապոնական «Մակաբույծը» ֆիլմի ցուցադրությամբ:
Տոկիոյի 27-րդ միջազգային կինոփառատոնը կցուցադրվի հոկտեմբերի 23-31-ը: