Հյուսիսային Կորեայում շշալցված խմելու ջուրը նորաձև է դարձել՝ գրում է հարավկորեական Daily NK պարբերականը՝ հղում անելով աղբյուրին:
«Կապիտալիստական գրավչությունները շարունակում են ներթափանցել մարդկանց առօրյա կյանքի տարբեր ոլորտներ»,- ասվում է հոդվածում: Մասնավորապես, Հյուսիսային Կորեայում կան պիցերիաներ և տաքսի-ծառայություններ:
Այժմ Հյուսիսային Կորեայում վաճառվում է շշալցված խմելու ջուր՝ նշում է պարբերականը: Փխենան-Նամդո նահանգի աղբյուրը հայտնել է, որ դեռ մի քանի տարի առաջ Հյուսիսային Կորեայի բնակիչները հայտարարում էին, որ կապիտալիստական երկրներում «դուք պետք է նույնիսկ ձեր սեփական ջուրը գնեք», իսկ այժմ դա իրականություն է նաև Հյուսիսային Կորեայում:
Աղբյուրի խոսքով՝ այդ շուկան թափ է հավաքում: «Բիզնես սկսելու համար փող չունեցող մարդիկ աղբյուրի ջուր են վաճառում ապագա սկզբնական կապիտալի համար»,- հայտնել է նա:
Պարբերականը նշում է, որ Հյուսիսային Կորեան արտադրում է սեփական ապրանքանիշով աղբյուրի ջուր՝ Sindeok Saemmul անվանումով, որը միայն արտահանվում է: Նշվում է նաև, որ Հյուսիսային Կորեայի ապահովված բնակիչները կարող են իրենց թույլ տալ շշալցված ջուր Չինաստանից: