Tuesday, 16 04 2024
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան

Գյուղնախարարության պատասխանը ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրանին

Ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի՝ «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում բարձրացված մի շարք հարցերի, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ կառավարության կողմից հաստատված և ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից հողօգտագործողներին հատկացվող մի շարք պետական աջակցության ծրագրերը ուղղված են ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացմանը, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացմանը, պարարտանյութերի և դիզելային վառելանյութի, սերմացուների մատչելի գներով ձեռքբերմանը, գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը և այլն։ Իրականացվող բոլոր ծրագրերը մեծապես նպաստում են գյուղացիական տնտեսությունների կողմից կատարվող ծախսերի նվազեցմանը, եկամուտների ավելացմանը, հողերի նպատակային և արդյունավետ օգտագործմանը, ցանքատարածությունների ու համախառն բերքի ծավալների ավելացմանը։

Պետական աջակցության ծրագրերը մշակելիս ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սերտորեն համագործակցում է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ։

2010 թվականին ԱՎԾ տվյալներով հանրապետությունում ընդհանուր ցանքային տարածությունը կազմել է 283.6 հազար հեկտար, որը կազմում է հողային հաշվեկշռով առկա 448.2 հազար հեկտար վարելահողերի 63.2 %-ը։ Վերջին տարիներին իրականացված շարունակական պետական ծրագրերի շնորհիվ, ըստ 2011-2013 թվականների ԱՎԾ տվյալների, ընդհանուր ցանքային տարածությունը համապատասխանաբար կազմել է 286.7, 304.2 և 318.1 հազար հեկտար՝ կազմելով 63.8 %, 67.8 % և 71.0%։ 2014 թվականին նախորդ տարվանից 14.6 հազար հեկտար ավել ցանք է կատարվել՝ կազմելով 332.7 հազար հեկտար, օգտագործվել է առկա վարելահողերի 74.2 %-ը։

2010-2014 թվականներին ավել ցանքեր են կատարվել 49,1 հազար հեկտար, որի մեջ հացահատիկային մշակաբույսերը կազմել են շուրջ 31 հազար հեկտար։

Այս տարի ՀՀ մարզպետարանների հետ քննարկումների արդյունքում ՀՀ մարզերին կհատկացվի 4162.8 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու։ 2014 թվականի աշնանը կանխատեսվում է շուրջ 115.8 հազար հեկտար հացահատիկային մշակաբույսերի ցանքեր, որը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը շուրջ 10 հազար հեկտարով։

Հողերի նպատակային և արդյունավետ օգտագործմանն ուղղված միջոցառումները մնում են առաջնային, իսկ հողօգտագործողներին հատկացվող պետական աջակցության ծրագրերը կկրեն շարունակական բնույթ։

Գյուղատնտեսական մթերքների գները ձևավորվում են ազատ շուկայական հարաբերություններում՝ առաջարկի և պահանջարկի հարաբերակցության արդյունքում։ Արտադրության ծավալների ավելացումը առաջացնում է առաջարկի ավելացում, որի արդյունքում գները կարող են նվազել։

Հանրապետությունում գործող շուրջ 300 ձկնաբուծական տնտեսությունների գրեթե 90%-ը կենտրոնացված է Արարատյան հարթավայրում, որոնք օգտագործում են Արարատյան արտեզյան ավազանից օգտագործվող ջրային պաշարների գերակշիռ մասը։

Հատկապես վերջին տարիներին նկատվում են Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրային պաշարների նվազում։

ՀՀ կառավարության, ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման, բնապահպանության նախարարությունների, այլ գերատեսչությունների կողմից գործուն քայլեր են ձեռնարկվում Արարատյան արտեզյան ավազանի հիմնախնդրին համալիր լուծում տալու՝ ջրօգտագործման սահմանափակման ճանապարհով ջրային ռեսուրսները վերականգնելու ուղղությամբ: Մասնավորապես՝

• ՀՀ կառավարության որոշմամբ ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրի սակագինը բարձրացվել է 10 անգամ,

• մշակվել է Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանք,

• արգելվել է նոր ջրօգտագործման համար հորատումներ կատարելը, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ ապօրինի հորերի կոնսերվացման համար,

• խնդիր է դրվել ձկնաբուծական տնտեսություններում օգտագործվող ջրի ծավալները կրճատել 70%-ով՝ նորագույն տեխնոլոգիաների ներդրման ճանապարհով: Դոնոր կազմակերպությունների հետ արդեն ձեռք է բերվել համաձայնություն՝ Արարատյան դաշտում գործող ձկնաբուծական երկու տնտեսությունում ջրի շրջապտույտի փակ կամ կիսափակ համակարգի ներդրմամբ պիլոտային ծրագրերի իրականացման վերաբերյալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում