«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին վստահ է, որ իր թիմի հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է պայքարել «Ոսկե գնդակ» նվաճելու համար: Որոշ մասնագետների կարծիքով` արգենտինացի ֆուտբոլիստը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի` դրան հասնելու համար:
«Ագուերոն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նա պետք է պայքարի «Ոսկե գնդակ»-ի համար, քանի որ օժտված է անհրաժեշտ բոլոր որակներով:
Ագուերոն տեխնիկապես զարգացած, արագավազ և ուժեղ ֆուտբոլիստ է: Նա խելացի է և կարողանում է կապող օղակ հանդիսանալ հարձակման և կիսապաշտպանության գծերի միջև»,- Daily Mail-ը մեջբերում է Պելեգրինիի խոսքերը: