Շվեյցարացի լուսանկարիչ Ռոբերտ Բոշն Ալպերում հիասքանչ ֆոտոշարք է պատրաստել, ինչի համար պահանջվել են հարյուրավոր լեռնագնացներ, ովքեր կատարյալ լուսանկարների համար դիմակայել են դժվարին պայմանների:
Ալպյան Մատերհորն լեռան գագաթն առաջին անգամ Էդվարդ Վայմփերի կողմից նվաճվելու 150-ամյակի առիթով շվեյցարական Mammut ընկերությունը, որը զբաղվում է լեռնագնացների համար տեխնիկայի արտադրությամբ, խնդրել է Բոշին լուսանկար պատրաստել 2015 թվականի բրենդի գովազդային արշավի համար: Գովազդային արշավի լուսանկարը կդառնա լեռն ի վեր ձգվող լեռնագնացների շարքը:
Լուսանկարները՝ Boredpanda.com-ի: