Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Ի՞նչ է պատրաստում հոկտեմբերի 10-ին «եռյակն» Ազատության հրապարակում, իսկ Ռուսաստանը՝ Կրեմլում

Հոկտեմբերի 10-ին նախատեսվում է ՄՄ-ին Հայաստանի անդամակցության փաստաթղթի ստորագրման արարողությունը, և այդ նույն օրը Ազատության հրապարակում ոչիշխանական եռյակը պատրաստվում է լայնամասշտաբ հանրահավաք անցկացնել: Ոչիշխանականների օրակարգում ՀՀ նախագահի կողմից առաջ քաշված սահմանադրական բարեփոխումների, ինչպես նաև ամառվա սկզբին նրանց ներկայացրած 12 պահանջների հարցն է: Թվում է, որ այս երկու միջոցառումներն իրար հետ բացարձակապես առնչություն չունեն, այնինչ կան հիմնավորված հակառակ տեսակետներ ևս: Այս երկու միջոցառումներն ունեն ուղիղ կապ, և պատահական չէ, որ ոչիշխանական եռյակի հանրահավաքն անցկացվելու է հոկտեմբերի 10-ին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանն ասաց, որ, միանշանակորեն, կապ գոյություն ունի այս երկու միջոցառումների միջև: Նա հիշեցրեց՝ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին մի քանի ամիսների ընթացքում տված իրենց հարցազրույցներում չափազանց հստակ արտահայտել են իրենց վերաբերմունքը ՄՄ-ին ՀՀ անդամակցության վերաբերյալ:

«Նրանք երկուսն էլ դեմ չեն արտահայտվել այդ միությանը միանալուն, պարզապես Լևոն Տեր-Պետրոսյանը համարել է, որ պետք է արժանապատիվ ներկայանալ այդ միությունում, այսինքն՝ նոր նախագահով, իսկ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ պետք է այդ անդամակցությունը հաշվարկված լինի և վնասներ չպատճառի ՀՀ տնտեսվարողներին: Այժմ այս երկու քաղաքական գործիչներին հարող ուժերը հենց այն օրը, երբ պետք է քննարկվի Հայաստանի հարցը, և նախանշված է ստորագրությունը, հրավիրում են հանրահավաք, և կապ չտեսնել այս ամենում, կներեք, նշանակում է ոչինչ չհասկանալ քաղաքականությունից»,- ասաց Ստեփան Սաֆարյանը՝ հավելելով, որ այս քաղաքական գործիչները հստակ ռուսական կողմնորոշում ունեն, և, հետևաբար, դժվար թե նրանց հաշվարկները կապ չունենան ռուսական քաղաքական դրսևորումների հետ:

Սաֆարյանի կարծիքով՝ հատկապես այն իրավիճակում, երբ պայմանագրի նախագծում կա ՀՀ-ի և ԼՂ-ի միջև մաքսակետի խնդիր, իսկ ոչիշխանական քաղաքական ուժերն իրենց տասներկուերորդ պահանջում ամրագրել են մի դրույթ, որի պարագայում մաքսակետը անթույլատրելի կլինի նրանց համար, ապա նշանակում է, որ եթե այդ օրը հարթվեն բոլոր տարաձայնությունները Մաքսային եռյակի միջև, ու եթե ընդամենը խնդիր լինի ստորագրել-չստորագրելու, ապա ստորագրելու դեպքում ստացվում է, որ ՀՀ-ի և ԼՂ-ի ահամար անշահեկան իրավիճակ է ստեղծվում, իսկ չստորագրելը խնդրահարույց է, որովհետև եթե Հայաստանը չստորագրի, ապա այդ քաղաքական ուժերը կշարունակեն քաղաքական գործընթացները տանել իշխանությունների դիրքերը սասանելու ուղղությամբ:

«Երկու տարբերակն էլ իշխանությանը տանում են դեպի փակուղի, հետևաբար մնում է պնդել, որ սա առավելապես ռուսական հաշվարկ է, որպեսզի իշխանությունը ստորագրի այդ համաձայնագիրը»,- ասաց նա: Ստեփան Սաֆարյանի համոզմամբ՝ Հայաստանից անկախ կան խնդիրներ, որոնց լուծումն այդքան հեշտ չի պատկերանում, ու այս պարագայում չստորագրելու ռիսկերն ավելի մեծ են, քան ստորագրելու:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Նովոստի» լրատվական գործակալության վերլուծաբան, ռուսաստանցի քաղաքագետ Վադիմ Դուբնովն ասաց, որ միացյալ ընդդիմության և Եվրասիական տնտեսական միության թեմաները հայաստանյան քաղաքականության երկու գլխավոր թեմաներն են, որոնք չեն կարող իրար հետ չունենալ որևէ կապ:

«Ես պարզապես փոքր-ինչ կասկածում եմ դավադրական այդ սցենարների հարցում, որ ընդդիմության գործունեությունը հատուկ համաձայնեցված է, քանի որ Մոսկվայի տեսանկյունից՝ Սերժ Սարգսյանը, առանց խնդիրներ ստեղծելու, ինքնակամ կստորագրի այդ փաստաթուղթը, որի համար նրա նկատմամբ ճնշումներ բանեցնել անհրաժեշտ չէ: Համաձայնագիրն արդեն հրապարակված է, ու ավելորդ ճնշումներն անհրաժեշտ չեն: Մոսկվան շատ լավ է հասկանում՝ ինչ է կատարվում, շատ լավ է հասկանում, թե որքան են Հայաստանի մանյովրի հնարավորությունները»,- նշեց Դուբնովը՝ շարունակելով, որ պարզապես քաղաքական գործիչները իրավիճակ են ստեղծում, քանի որ ընդդիմությունը պետք է որ նորմալ կերպով արձագանքեր այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում, այդ թվում՝ Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը:

Ռուսաստանյան մամուլում շրջանառվում է ևս մեկ տեսակետ, համաձայն որի՝ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կգտնվեն այնպիսիք, որոնք հանդես կգան Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի դեմ՝ ի դեմս «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների, որը գուցե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օգտագործի ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունից խուսափելու և ստեղծելու համար պատրանք, թե Ազատության հրապարակում պատրաստվում է հերթական «Մայդանը»: Այնինչ, նույն այդ տեսակետի համաձայն, ՀՀ իշխանությունները չպետք է իրենց հույսը դնեն այն բանի վրա, որ Կրեմլը կծուլանա կարդալ Լևոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները: Այս տեսակետն առաջ մղողները կարծում են նաև, որ Ռուսաստանը վախենալու ոչինչ չունի, քանի որ Հայաստանում եվրաինտեգրատորների և նրանց կազմակերպելիք «Մայդան»-ի մասին խոսելը նույնիսկ ծիծաղելի է, որովհետև Հայաստանում ուժեղ է ռուսամետների թևը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում