Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի կիսապաշտպան Խաբի Ալոնսոյին: Իսպանացի մասնագետը նշել է, որ Մադրիդի «Ռեալ»-ի նախկին խաղացողն անհրաժեշտ էր գերմանական գրանդին:
«Պատահական չէ, որ մենք ձեռք բերեցինք Ալոնսոյի իրավունքները: Խոսք է գնում գերազանց ֆուտբոլիստի մասին: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մենք խնդիրներ ունեինք կիսապաշտպանության գծում, ապա նրա ելույթները «Բավարիա»-ում ավելի մեծ նշանակություն են ստանում»,- Marca-ն մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:
Հիշեցնենք` Գերմանիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում կայացած խաղում Ալոնսոն Բունդեսլիգայի ռեկորդ սահմանեց: