Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում կատալոնական «Բարսելոնա»-ն այսօր ուժերն է չափելու Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի հետ:
Le Figaro-ի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի դարպասն այդ խաղում պաշտպանելու է գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը:
Տեր Շտեգենը «Բարսելոնա»-ի մեկնարկային կազմում է եղել նաև առաջին տուրում կայացած ԱՊՕԷԼ-ի դեմ խաղում (1:0): Լա Լիգայում կատալոնական ակումբի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս գալիս Չիլիի հավաքականի դարպասապահ Կլաուդիո Բրավոն: