Գյուղատնտեսական առանձին ապրանքների մասով փաստաթուղթ չի պահանջվում, բայց մյուս կողմից դրա ծավալները սուբյեկտը պետք է այնուամենայնիվ ֆիքսի, որպեսզի շրջանառության ծավալի վրա գնա, այսինքն՝ դժվարացնում է ոլորտի գործունեությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ գյուղացուց, պարզ է, սուբյեկտը չի կարող փաստաթուղթ վերցնել, թե քանի տոննա խնձոր է ընդունել, բայց իրացման ծավալը պարտավոր է ցույց տալ:
«Խոշոր ռիսկը հետևյալն է. սա բերելու է ծավալների նվազեցմանը. կսկսեն գյուղմթերքներ արտադրողներից ավելի ցածր գնով ընդունել, ստիպված են լինելու էդ մի մասը վճարել պետական բյուջե կամ չտալ և այլն: Երկրորդ խոշոր ռիսկը սուբյեկտի՝ հարկային մարմնի հետ կապված, կոռուպցիան է»: Բացի դրանից՝ ծավալների խոշոր նվազումը կհանգեցնի գնաճի:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: