Apple Inc.-ը Չինաստանի իշխանություններից iPhone 6-ի վաճառքի պաշտոնական թույլտվություն է ստացել, հայտնում է korrespondent.net-ը:
«Երեքշաբթի օրն արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է, որ ինքը ցանցին Apple-ի սմարթֆոնի վերջին տարբերակի՝ iPhone 6-ի հասանելիության արտոնագիր է տրամադրել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նոր iPhone-ների վաճառքը սկսվել է սեպտեմբերի 19-ին ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրալիայի, Հոնկոնգի, Սինգապուրի և Ճապոնիայի խանութներում: Սեպտեմբերի 26-ից սմարթֆոնը վաճառքի է հանվել ևս 20 երկրում, հիմա այն հասավ նաև Չինաստան: