Ամերիկացի գիտնականները կապ են տեսել տնտեսական ռեցեսիայի ու երկարաժամկետ հեռանկարում ցածր ծնելիության միջև, ասվում է հոդվածում, որը հրապարակված է գիտական Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:
Նման եզրակացության նրանք եկել են՝ անալիզի ենթարկելով ծնելիության ցուցանիշները 1975-2010թթ. և դրանք կապելով տնտեսական վիճակագրության հետ:
Մասնավորապես, հետազոտողները կարողացել են պարզել, որ տնտեսական ցնցումները նպաստում են, որ կանանց մոտ երկարաժամկետ հեռանկարում նվազում է պտղաբերությունը, ինչը նպաստում է ծնելիության տեմպերի նվազմանը:
Չնայած գիտնականների հետազոտությունը վերաբերում է միայն ԱՄՆ-ին, գիտնականները վստահ են, որ այս օրինաչափությունը գործում է նաև այլ երկրների դեպքում: