2014 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով՝ ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի երկրների շարքում մամուլի ազատության ցուցիչով Հայաստանը 4-րդ տեղում է:
Վրաստանը մնում է վարկանիշի առաջատար: Երկրորդ տեղում Մոլդովան է: Ուկրաինան փոխել է տեղը Հայաստանի հետ և այժմ երրորդ հորիզոնականում է: Վարկանիշը եզրափակում են հաջորդաբար Ադրբեջանն ու Բելառուսը:
Վարկանիշը կազմվել է EaP Media Freedom Watch նախագծի շրջանակում, որն իրականացնում է «Ինտերնյուզ Ուկրաինա» միջազգայկն ՀԿ-ն՝ «Արևելյան գործընկերության» մյուս 5 երկրների ոչկառավարական կազմակերպությունների հետ գործընկերությամբ:
Վարկանիշը կազմվում է եռամսյակը մեկ: Այս մասին տեղեկանում ենք նախագծի կայքից:
Ցուցիչը հաշվարկվել է մասնակից երկրների կողմից 4 բաժիններում (քաղաքականություն, պրակտիկա, հեռարձակում, համացանց և նոր մեդիա) հավաքած միավորների ամփոփմամբ: Հարցման են ենթարկվել ոլորտի մոտ 60 մասնագետներ: