Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի կասկածում է, որ իր գլխավորած թիմի առաջատար Լիոնել Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:
«Մեսսին շարունակում է մնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Ուշադրություն դարձրեք նրա վիճակագրությանը: Կասկածից վեր է, որ նրա ներկայությունը խաղադաշտում որոշիչ է: Լեոն շարունակում է ցնցել իր խաղով»:
Մարզիչն անդրադարձել է նաև մեկնարկային կազմի համար առկա մրցակցությանը պաշտպանության գծում. «Մեր բոլոր պաշտպանները շատ ուժեղ են: Նրանցից յուրաքանչյուրը կարող է խաղադաշտ դուրս գալ»,- Էնրիկեի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն: