Հարյուրավոր երիտասարդ կանայք լքում են արևմտյան երկրները և մեկնում Մերձավոր Արևելք հանուն իսլամիստների, գրում է The Guardian-ը: Թերթը նշում է, որ որոշ աղջիկներ ընդամենը 14-15 տարեկան են: Նրանք հիմնականում մեկնում են Սիրիա՝ ջիհադիստների հետ ամուսնանալու և նրանց համար երեխաներ ունենալու համար: Արևմուտքից ոչ շատ կանայք էլ զենք են վերցնում, ասվում է հոդվածում:
Ենթադրվում է, որ նրանց թվում, ովքեր հանուն իսլամիստական խմբավորումների լքում են Եվրոպան, Հյուսիսային Ամերիկան և Ավստրալիան, երիտասարդ կանայք և աղջիկները 10% են: Ամենից շատ իգական սեռի հավաքագրված ջիհադիստ գրանցվել է Ֆրանսիայում: Ըստ տեղեկության՝ 63 ֆրանսուհի արդեն Մերձավոր Արևելքում է, ևս առնվազն 60-ը քննարկում է այդ հնարավորությունը:
Բրիտանացի փորձագետները ենթադրում են, որ Միացյալ Թագավորության մոտ 50 երիտասարդ բնակչուհի միացել է «Իսլամական պետությանը»: