Ֆրանսիայի հարավում հորդառատ անձրևների պատճառով ուժեղ ջրհեղեղ է սկսվել: Մոնպելյե քաղաքում ու նրա մերձակայքում տեղումների երկամսյա քանակը թափվել է 4 ժամում, ինչի հետևանքով տեղի Լեզ գետի մակարդակը բարձրացել է 5 մետրով:
Ջրածածկ են եղել քաղաքի մի շարք շրջանների փողոցներ: Առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 4 հազար բնակարան: Տեղի օդանավակայանում չեղյալ է հայտարարվել թռիչքների մեծ մասը:
Կասեցվել է երկաթուղային հաղորդակցությունը Մոնպելյեից դեպի Պերպինյանու քաղաք, որը գտնվում է ֆրանս-իսպանական սահմանին:
Սա Մոնպելյեյում ամենաուժեղ տարերային աղետն է վերջին տասնամյակում, հայտնում է ITAR-TASS-ը:
Մասնագետների կանխատեսումներով՝ իրավիճակը կարող է վատանալ: Այս գիշեր ևս տեղումներ են սպասվում: