Սևանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետ Մանուշ Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել էՀՀ ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը:
Հիշեցնենք՝ Մանուշ Կիրակոսյանը ԱԱԾ մարմինների կողմից ձերբակալվել էր սեպտեմբերի 23-ին՝ իր աշխատավայրում կաշառք ստանալու պահին:
Կաշառք ստանալու դեպքով ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում