ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Շանթ Սարգսյանը Հարավաֆրիկյան Հանրապետության Դուրբան քաղաքում ավարտված աշխարհի մինչև 12 տարեկան շախմատիստների առաջնությունում 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր և 105 մասնակիցների մեջ բաժանեց 1-4-րդ տեղերը:
Ցավոք, լրացուցիչ ցուցանիշներով Շանթին բաժին հասավ չորրորդ հորիզոնականը: Բայց հայ պատանու ելույթն աշխարհի առաջնությունում պետք է շատ հաջող համարել:
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը: