Բրիտանացի բռնցքամարտիկ Փոլ Սմիթը WBO-ից ռևանշ մենամարտ է պահանջում սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ:
«Վստահ չեմ, որ Աբրահամը կհամաձայնի ռևանշ անցկացնել: Սակայն WBO-ն պետք է ինձ պարտադիր հավակնորդ նշանակի: Կազմակերպությունը պետք է ուսումնասիրի մենամարտի տեսագրությունը, նոր մրցավարներ նշանակի և կրկին մենամարտ անցկացնելու հնարավորություն տա: Մրցավարները գողացան իմ հաղթանակը, սակայն ռևանշի դեպքում ես դա թույլ չեմ տա»,- Boxingscene-ը մեջբերում է Սմիթի խոսքերը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքում անցկացված մենամարտում Արթուր Աբրահամը մրցավարների միաձայն որոշմամբ առավելության հասավ Փոլ Սմիթի նկատմամբ: