Գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ի պաշտպան Մատս Հումելսը «Շալկե»-ից կրած պարտությունից հետո հայտնել է, որ թիմին շատ են պակասում Մարկո Ռոյսն ու Հենրիխ Մխիթարյանը.
«Մենք վատ շաբաթ ունեցանք: Խաղացինք «Մայնց»-ի, «Շտուտգարտ»-ի ու «Շալկե»-ի հետ: Թիմը լավ էր խաղում այդ խաղերում, բայց մի քանի սխալներ թույլ տվեցինք, որոնց համար պատժվեցինք:
Կարծում եմ, որ Ռոյսի ու Մխիթարյանի բացակայությունը շատ է զգացվում: Նրանց կարգի ֆուտբոլիստներն այժմ պետք են մեզ, որպեսզի կարողանանք դուրս գալ այս բարդ իրավիճակից»-,ասել է Հումելսը