ՕԵԿ հրավիրած ԱԺ արտահերթ նիստը քիչ առաջ տապալվեց՝ քվորումի բացակայության պատճառով: ՀՀԿ-ականները բոյկոտեցին նիստը: Ներկա էին ընդամենը 32 պատգամավոր:
Արտահերթ նիստի ընթացքում նախատեսվում էր քննարկել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում է ԴԱՀԿ-ի կողմից արտադատական բռնագանձումների վերացմանը: