Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Մենի Պակյաոն պատասխանել է Ֆլորյդ Մեյուեյզերին:
Ֆլորդը Պակյաոյի ծաղրանկարն էր տեղադրել Instagram-ի իր էջում ու գրել, որ ֆիլիպինցին ցանկանում է իր հետ մենամարտել միայն փողի համար:
«Չեմ զայրանում նրա վրա: Խղճում եմ Մեյուեյզերին, նա անդաստիարակ է: Նրա պահվածքը միայն խղճահարություն է առաջացնում»,- Պակյաոյի խոսքերը մեջբերում է Boxing Scene-ը: