Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Եվրամիությունը Հայաստանին երբեք չի հանի իր ծրագրերից. Սլովակիայի ԱԳ նախկին նախարար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարշալ հիմնադրամի Անդրատլանտյան ավագ փորձագետ, 1991-92 թվականներին Սլովակիայի արտգործնախարար, արևմտյան հեղինակավոր վերլուծաբան Պավոլ Դեմեշը:

– Պարոն Դեմեշ, Դուք այն կարծիքին եք, որ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական երկու իրականությունների միջև, որը և ստիպել է Հայաստանին ընտրել Մաքսային միությունը՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի փոխարեն: Մի շարք փորձագետներ, արևմտյան պաշտոնյաներ, որոնք նախկինում քննադատում էին Հայաստանի կայացրած որոշումը, հետևելով ուկրաինական զարգացումների ընթացքին, նույնիսկ արդարացնում են այն: Դուք ի՞նչ կարծիքի եք ՀՀ նախագահի՝ անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին կայացրած որոշման մասին:

– Ճիշտն ասած՝ հարցն ավելի շատ ուղղված պետք է լինի Ձեր ղեկավարությանը, քանի որ Հայաստանն ինքնիշխան պետություն է: Իհարկե, Հայաստանի քաղաքական իշխանությունը դեմ կառնի աշխարհի ներկայիս քաղաքական իրողություններին: Խոսքն այն խոշորամասշտաբ մրցակցության մասին է, որը վերջին ամիսների ընթացքում ծավալվել է Արևմուտքի և Ռուսաստանի միջև:

Ես կարծում եմ, որ Հայաստանը ելնելով իր պատմական, անվտանգության և տնտեսական գործոններից՝ պետք է սեղանին դնի այս բոլոր իրողությունները: Եվրոպական միությունը երկար ժամանակ ձգտում էր գործընկերություն կառուցել Ռուսաստանի Դաշնության հետ, այնինչ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները գործընկերությունից չափազանց հեռու են՝ դա ավելի շատ դիմակայություն է, քան գործընկերություն: Ուստի Հայաստանը պետք է մեկի փոխարեն 2 անգամ մտածի՝ ինչպես զարգացնել արտաքին քաղաքականությունը և արտաքին հարաբերությունները: Ըստ իս՝ այսօր Հայաստանի համար առանցքային խնդիրը հասարակության ներսում միասնականության, միակամության ձևավորումն է, միակամություն այն հարցի շուրջ, թե ինչպիսի պետություն է ցանկանում ունենալ, ինչպիսի ներքին համակարգ է ցանկանում ունենալ: Ես կարծում եմ, որ Ձեզ համար սա ամենակարևոր հարցն է:

Եվրոպական միությունում փոխվում է ղեկավարությունը, ԵՄ նոր իշխանությունը ստիպված կլինի վերանայել «Արևելյան գործընկերություն»-ը, որի անդամն է նաև Հայաստանը: «Արևելյան գործընկերության» հաջորդ՝ Ռիգայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կհիմնվի գործընկերության նոր ուղի: Սա մի գործընթաց է, որը պետք է անցնել:

– Արևելյան գործընկերության այդ վերամշակվելիք ծրագրում ի՞նչ դեր եք տեսնում Հայաստանի համար: Ըստ Ձեզ՝ ի վերջո Հայաստանը, միանալով Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն պրոյեկտներին, Եվրոպական միության հետ քաղաքական հարաբերությունները զարգացնելու հնարավորություն կունենա՞ :

 – Ես տեսնում եմ նման հնարավորություն: Ես չեմ հավատում, որ եթե նույնիսկ Հայաստանը հոկտեմբերի 10-ին ստորագրի Մաքսային միությանը միանալու համաձայնագիրը, Եվրոպական միությունը կհանի իր ծրագրերից Հայաստանին և չի մտածի հետագայում Հայաստանի ժողովրդավարացմանն աջակցելու մասին: Չէ՞ որ Եվրոպական միությունը կայացրել է երկարաժամկետ հանձնառության որոշում: Վստահ եմ, որ Հայաստանը կարող է հույսը դնել Եվրոպական միության աջակցության վրա այն ճանապարհին, որը Հայաստանին տանում է բազմակարծության, ժողովրդավարացման, բարգավաճման մթնոլորտ:

 – Պարոն Դեմեշ, սեպտեմբերի երեքից հետո ինչպես Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, այնպես էլ մի շարք արևմտյան դեսպաններ Հայաստանում ակնարկեցին այն մասին, որ Հայաստանը կարող է ունենալ Ասոցացման համաձայնագիր առանց առևտրի բաղադրիչի՝ մեկ այլ անվանման ներքո: Հնարավո՞ր է, որ Ձեր նշած ԱլԳ վերանայման արդյունքում Հայաստանին նման կարգավիճակ տրվի:

 – Այն հարցերը, որոնք առնչվում են ապագա համաձայնագրերի չափանիշներին, պետք է վերանայվեն: Իհարկե, ես չեմ կարող Հայաստանը համեմատել Մոլդովայի կամ Վրաստանի հետ. Վրաստանը ստորագրել է Ասոցացման համաձայնագիրը, ունի քաղաքական, տնտեսական և սոցիալական համապատասխան չափանիշներ և չի որոշել միանալ ՄՄ-ին, այսինքն՝ ակնհայտ է, որ Հայաստանի նման երկրները եթե միանում են Մաքսային միությանը, ապա նրանց հետ ԵՄ   համաձայնագրային կառուցվածքը ևս պետք է վերանայվի և կոդավորվի:

 – Այսինքն՝ մենք հստակություն կարող ենք ունենալ բնական որոշակի գործընթացներից հետո միայն, երբ Հայաստանը միանա Մաքսային միությանը, և երբ վերջնականապես սկսի գործել Եվրոպական հանձնաժողովի նոր կազմը:

 – Այո: Ինչպես նշեցի, Եվրահանձնաժողովն ունի ամբողջությամբ նոր ղեկավարություն, բայց այդ հանձնաժողովը գործի է անցնելու նոյեմբերի 1-ից, ուստի Դուք պետք է հասկանաք, որ եթե նույնիսկ Հայաստանը շատ կարևոր գործընկեր է ԵՄ-ի համար, մենք գործ չենք ունենալու Ձեր երկրի հետ՝ որպես առաջնահերթություն, քանի որ ԵՄ-ն այժմ կենտրոնացած է իր վրա: Ես կարծում եմ, որ Ձեր ղեկավարները, բանակցողները, Ձեր արտգործնախարարը չեն կանգնում և սպասում, բայց Ձեր որոշումը ևս առօրեական որոշում չէր. սա մի որոշում էր, որին ԵՄ-ն չէր սպասում: Բայց Դուք ինքնիշխան պետություն եք, Դուք արդեն որոշել եք, այս նոր աշխարհաքաղաքական պայմաններում մենք պետք է վերստին բացենք երկխոսությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում