Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Պահել մանդատներն ու Հովիկ Աբրահամյանին

Սեպտեմբերի 30-ի երեկոյան ԱԺ ոչ իշխանական ուժերը արտահերթ նիստ են հրավիրել, որտեղ պետք է քննարկվի Շրջանառության հարկի մասին օրինագծում փոփոխությունների հարցը, որ առաջարկում են այդ ուժերը՝ ելնելով առևտրականների բողոքից:

Նրանց նախաձեռնությունն իսկապես օգտակար է փոքր ու միջին բիզնեսի, տոնավաճառների աշխատակիցների համար, սակայն ակնհայտ է, որ նախաձեռնությունը տապալվելու է, քանի որ ՀՀԿ-ն հայտարարել է նիստը բոյկոտելու որոշման մասին: Եվ սա առաջին դեպքը չէ, երբ ՀՀԿ-ն բոյկոտում է ոչ իշխանական ուժերի հրավիրած արտահերթ նիստը: Սրանից հետո, բնականաբար, ՀՀԿ-ին կտրվեն նոր գնահատականներ, որոնք էլ առաջին անգամ չէ, որ կհնչեն: Ընդհանուր առմամբ կասվի, որ իշխանությունները վախեցան, և ռեժիմը հերթական անգամ ցույց տվեց իր դեմքը: Սակայն սրանից ավելի առարկայականը հերթական անգամ կլինի այն, որ ոչ իշխանական ուժերը կրկին կբախվեն խորհրդարանում գտնվելու անիմաստությանը, որովհետև նրանք չեն կարող անել մի բան, որը չի ցանկանում ՀՀԿ-ն:

Եվ ուրեմն այս իրավիճակում կրկին առաջ է գալիս խորհրդարանական մանդատները պահպանելու-չպահպանելու հարց: Ինչի՞ համար են պետք այդ մանդատները՝ հատկապես այսօր, երբ ոչ իշխանական ուժերը ըստ էության հայտարարում են հանրահավաքային գործընթացների մեկնարկի մասին, արդեն իսկ սկսել են հանրահավաքները և պետք է հոկտեմբերի 10-ին Երևանում մեծ համատեղ հանրահավաք անցկացնեն: Խորհրդարանական մանդատները, կրկնում ենք՝ ոչնչի պետք չեն, քանի որ այս ուժերը չեն կարող ոչինչ անել, եթե այդ բանը չի կամենում ՀՀԿ-ն: Եվ ուրեմն՝ ոչնչի պետք չեկող այդ մանդատները վայր դնելը կլինի համատեղ հանրահավաքից առաջ նշանակալից քաղաքական քայլ, հատկապես, որ խոսքը կեղծված ընտրությունների, այսինքն՝ ՀՀԿ-ի հետ գործարքում ձեռք բերված մանդատների մասին է: Այսինքն՝ վայր դնել մանդատները ըստ էության կնշանակի խզել գործարքը ՀՀԿ-ի հետ:

Այս իրավիճակում հաճախ փաստարկ է բերվում այն, որ ԱԺ-ն քարոզչական հնարավորություն է, թեև ոչ իշխանական ուժերը նույնիսկ ամենազանգվածային լրատվամիջոց՝ հեռուստաընկերություն ունեն, և այս առումով քարոզչական հնարավորությունների խնդիր նրանք ընդհանրապես չունեն:

Խորհրդարանական մանդատները այս քաղաքական պրոցեսում լակմուսի թղթի մյուս երեսն են, իսկ առաջին երեսում, բնականաբար, կառավարության հանդեպ վերաբերմունքն է, որը նույնիսկ առևտրականների բողոքի հարցում կառավարությանը դեմ լինելու պարագայում զարմանալիորեն շրջանցում է կառավարությանը թիրախավորելու խնդիրը: Այսինքն՝ ներկայիս կառավարության կայացրած որոշումը քննադատվում է, և առաջարկվում են փոփոխություններ, իսկ ահա կառավարությանը թիրախավորելու, Հովիկ Աբրահամյանի հրաժարականը պահանջելու հարցում՝ քար լռություն: Ավելի քան քար լռություն՝ հայտարարություններ, որ հիմա հասկացել են՝ կառավարությունը փոխելով ոչինչ չի փոխվի:

Եթե մանդատները վայր դնելը ոչինչ չի փոխի, կառավարության փոփոխությունը ոչինչ չի փոխի, իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականի հստակ հարց էլ չի դնում ԲՀԿ-ն՝ ոչ իշխանական ուժերի առաջատարը, ապա հարց է առաջանում՝ ինչի՞ համար է ուրեմն հանրահավաքային ողջ աղմուկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում