Քենիացի Դենիս Կիմետոն մարաթոնյան վազքի համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել: Նա բեռլինյան մրցավազքում հաղթել է 2 ժամ, 2 րոպե, 57 վայրկյանում՝ դառնալով առաջին մարզիկը պատմության մեջ, ով տարածությունը հաղթահարել է 2 ժամ 3 րոպեից պակաս ժամանակահատվածում:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Քենիայի մեկ այլ ներկայացուցիչ՝ Էմանուել Մուտաին, ով տարածությունը հաղթահարել է 2 ժամ, 3 րոպե, 13 վայրկյանում:
Նախորդ ռեկորդը ևս սահմանվել է Բեռլինում՝ 1 տարի առաջ: Քենիացի Ուիլսոն Կիպսանգը տարածությունը հաղթահարել էր 2 ժամ, 3 րոպե, 23 վայրկյանում: