Հենց հիմա վերցվում է արտահերթ ռեժիմով լիագումար նիստ հրավիրելու գործընթացը: ԱԺ դիմաց բողոքի ակցիա անցկացնող առևտրականների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ քառյակի ուժերը այս հարցում միակարծիք են: Արտահերթ նիստին շրջանառության մեջ են դրել այլընտրանքային օրինագիծ, որն առևտրականին հնարավորություն է տալու կամավորության սկզբունքով ընտրել՝ հին օրենքով աշխատել, 3,5 տոկոս հարկ տալ և զե՞րծ մնալ փաստթղթավորումից, թե՞ նոր օրենքով աշխատել, վճարել 1 տոկոս հարկ, բայց հարկային մարմնին ներկայացնել տեղեկատվություն։
«Սա ամենևին չի նշանակում, թե ձեր ուզածը կատարվեց. դա ընդամենը օրակարգ մտցնելու գործընթաց է, մենք քառյակով 44 ստորագրությամբ կապահովենք արտահարեթ նիստի գոյությունը, կայացումը»,- ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ այսօր 44 ստորագրությունները կհավաքեն, վաղը կամ մյուս օրը կլինի արտահերթ նիստը, բայց չի բացառվում, որ հանրապետականները բոյկոտեն, ուստի առևտրականների ճնշումները չպետք է դադարեն:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: