Tuesday, 23 04 2024
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին

Չի կարելի ընկնել ընդդիմության խելքին․ ՀՀԿ-ական պատգամավորը` առևտրականների բողոքի մասին

Հանրապետական խմբակցության պատգամավոր, «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը բարկացավ լրագրողների վրա, երբ նրան հարց տվեցին «Շրջանառության հարկի մասին» օրենքից դժգոհ՝ մանր ու միջին ձեռներեցների մասին: Վերջիններս այսօր իրենց բողոքի ակցիան շարունակում էին Ազգային ժողովի դարպասների մոտ: «Այսինքն՝ դուք ժուռնալիստներով այնքան խելոք եք, այնքան իրենց կողմից եք, մենք էլ դեմ ենք, հա՞, էդ ամեն ինչին»,- բարկացած ասաց Ա.Աղաբաբյանը:

Հիշեցնենք, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքում կառավարության կատարած փոփոխությունից հետո այդ հարկատեսակը թեև 3,5 տոկոսից իջավ 1 տոկոսի, բայց միաժամանակ ներդրվեց փաստաթղթաշրջանառության մեխանիզմը, ինչից էլ դժգոհ են մանր ու միջին ձեռներեցները, որոնցից շատերը տոնավաճառներում առևտուր կազմակերպողներ են: Նրանք դժգոհում են, որ խոշոր ներկրողը, ումից իրենք ապրանք են գնում և տոնավաճառներում կամ խանութներում վերավաճառում, իրենց փաստաթուղթ չի տրամադրում, որպեսզի իրենք էլ իրենց հերթին ապրանքի ծագման մասին փաստաթուղթ ներկայացնեն հարկային մարմիններին:

«Ժողովուրդը սխալ ճանապարհ է գնում: Մենք իրենց բացատրում ենք, որ չի կարելի ընկնել ընդդիմության խելքի հետևից: Ընդդիմությունն այսօր ուզենա՝ ամբողջ ժողովրդին կհանի, ինչ է թե՝ ինքը նորից գա իշխանության»,- ասում է Ա.Աղաբաբյանը:

Բայց այս հարցում ի±նչ կապ ունի ընդդիմությունը, չէ՞ որ այդ մարդիկ իրենց շահերի համար են ոտքի ելել: «Ընդդիմությունն է փողոց հանում մարդկանց, մարդիկ հանգիստ պիտի նստեն իրենց տեղերը, մինչև խնդրին լուծում տանք»,- պատասխանեց Ա.Աղաբաբյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դժգոհող ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե իրենց թիրախը խոշոր բիզնեսն է, և փոքր բիզնեսը փաստաթղթավորելով՝ իրենք ցանկանում են խոշորին հարկային դաշտ բերել: «Ում դեմ ուզում են՝ թող պայքարեն, խնդիրն այն է, որ ով ունի ապրանք վաճառելու, պետք է փաստաթուղթ ունենա: Այդ խնդիրը պետք է լուծվի»,- ասաց Ա.Աղաբաբյանը:

Բայց չէ՞ որ խոշոր բիզնեսն էլ շատ դեպքերում գտնվելով արտոնյալ վիճակում՝ փաստաթուղթ չի ներկայացնում ո՛չ հարկային մարմնին, ոչ էլ իր գնորդ փոքր ու միջին բիզնեսին: Եվ արդյոք կառավարությունը չգիտի՞ խոշորի տեղը, որ փոքրերի միջոցով է ցանկանում նրանց օրինական դաշտ բերել: «Չեն տալիս՝ պիտի պատժվեն»: Շատ էլ լավ գիտի, թող գտնի»,- պատասխանեց Ա.Աղաբաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում