Saturday, 20 04 2024
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում

Մարտի 1-ի գործի ժառանգությունը «բեռ չէ» Վահագն Հարությունյանի համար

Մարտի 1-ի քրեական գործը բացահայտված լինելու առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությունը լուրջ դժգոհություն առաջացրեց հասարակության որոշ շրջանակներում՝ հարուցելով 10 զոհերի հարազատների ցասումը: Երեկ Աղվան Հովսեփյանը որպես Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Ապարանում միջոցառում էր կազմակերպել, որի ընթացքում արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի քավորությամբ նոր խաչ ավելացավ Սուրբ խաչ և Հույսի խորան կառույց-հուշարձանին: Խաչի կոթողի մոտ Աղվան Հովսեփյանին հարցրինք, թե արդյոք նման միջոցառումներ կազմակերպելով հնարավո՞ր է հանդարտեցնել հանրության ցասումը կապված մարտի 1-ի առթիվ իր հայտարարության հետ: Պարոն Հովսեփյանն անպատասխան թողեց “Առաջին լրատվականի” հարցը: Ուստի մի քանի հարց ուղղեցինք քննչական կոմիտեի ղեկավարի նոր տեղակալ, ժամանակին Մարտի 1-ի քրեական գործը քննող ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին:

– Պարոն Հարությունյան, Աղվան Հովսեփյանի հայտարարությունը՝ Մարտի 1-ի գործը բացահայտված լինելու մասին, հասարակության մեջ բավականին դժգոհություն և ցասում առաջացրեց: Մարտի 1-ի բեռով Դուք ինչպե՞ս եք պատրաստվում աշխատել քննչական կոմիտեում:

– Շատ լավ: Նախ՝ ես այն բեռ չեմ համարում և չեմ գտնում, որ Մարտի 1-ի գործը վատ է քննվել կամ ոչ լիարժեք, և կարծում եմ՝ հետագա նախաքննությունն ով էլ շարունակի՝ պատշաճ կկատարի: Հույս ունեմ նաև, որ կլինեն դրական արդյունքներ:

– Ձեր կատարած գործը ինչպե՞ս եք գնահատում Մատի 1-ի բացահայտման ուղղությամբ, քանի որ Դուք էիք գլխավորում քննչական խումբը:

– Կարծում եմ՝ նորմալ: Ես բազմիցս ասել եմ, որ հսկայական ծավալի մեծ աշխատանք է կատարվել այդ գործով և դեռ կկատարվի:

– Սակայն փաստ է, որ մինչ այժմ այդ սպանությունները կատարողները դեռ չեն բացահայտվել և չեն պատժվել, այսինքն՝ Դուք իրականում ոչ մի բացահայտում չեք արել, և, կարելի է ասել, կոծկվել է այդ գործը:

– Բացահայտում չանելն ու կոծկելը նախ՝ տարբեր բաներ են: Պրակտիկան ցույց է տվել, որ կան գործեր, որոնք բացահայտվում են ուշ, կան գործեր, որոնք բացահայտվում են շատ ուշ՝ սուբյեկտիվ և օբյեկտիվ տարբեր պատճառներով: Ինչ վերաբերում է գործով կատարված նախաքննությանը, ապա կատարվել է լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն: Հետագայում էլ կշարունակվի նախաքննությունը եւ, կարծում եմ, արդյունք կլինի:

– Փաստորեն՝ Դուք Ձեզ մեղավոր չեք համարում Մարտի 1-ի գործը կոծկելու համար:

– Կոծկելո՞ւ: Մարտի 1-ի գործը չի կոծկվել:

– Իսկ ի՞նչ է եղել:

– Մարտի 1-ի գործը քննվել է և քննվելու է:

– Կարելի՞ է ասել, որ նույն ոճով եք շարունակելու աշխատել քննչական կոմիտեում, ինչպես ՀՔԾ-ում էիք աշխատում, մասնավորապես մարտի 1-ի գործով:

– Ցտեսություն ձեզ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում