Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնասպան եղած Հակոբ Նահապետյանը մեղադրվում էր սիրուհուն խեղդամահ անելու մեջ

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Գագիկ Սարգսյանի նախագահությամբ օրեր առաջ՝ սեպտեմբերի 11-ին ամբողջությամբ կարճել է Վեդի քաղաքի բնակչուհի Աննա Ա.-ի սպանության՝ դատաքննության փուլում գտնվող գործի վարույթը:

Գործի վարույթը կարճվել է ամբաստանյալի մահվան պատճառով:

Աննա Ա.-ի սպանության համար մեղադրվում էր Արարատի մարզի Վանաշեն գյուղի 44-ամյա բնակիչ Հակոբ Նահապետյանը, ում խափանման միջոցը կալանավորումն էր:

2014 թվականի օգոստոսի 14-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Հակոբ Նահապետյանը, ով կալանավայրում գտնվում էր նյարդահոգեբույժի հսկողության տակ, սրիչով իր երկու բազուկների ու որովայնի շրջանում կատարել է ինքնավնասումներ ու մահացել է:

Ինքնասպանությունից առաջ նա երկտող է գրել՝ խնդրելով իր արարքի համար ոչ ոքի չմեղադրել:

Հակոբ Նահապետյանն ինքը մեղադրվում էր դիտավորյալ սպանության համար:

Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի փետրվարի 9-ին, ժամը 18-ի սահմաններում Հակոբ Նահապետյանն իր սիրուհու՝ Աննայի հետ իր «Ֆորդ Տրանզիտ» մեքենայով գնացել է Ուրցաձոր գյուղի «Խանումի ձոր» կոչվող վայրից ոչ հեռու գտնվող ցորենի արտ: Հակոբը ցանկացել է սիրուհու հետ զրուցել նախորդ օրը նրա կողմից իր տանը հրահրած միջադեպի առնչությամբ, ցանկացել է նաև հաշտության եզրեր գտնել:

Պարզաբանման ընթացքում՝ ժամը19-ն անց 30-ի սահմաններում, վիճաբանություն է ծագել, Աննան, ըստ Հակոբի, վիրավորական խոսքեր է ասել նրա ընտանիքի հասցեին, ինչից դրդված, վրեժխնդիր լինելու ցանկությամբ Հակոբը նախ ձեռքով հարվածել է Աննային՝ պատճառելով արյունազեղումներ և այլ վնասվածքներ, ապա սպանելու դիտավորությամբ ձեռքերով սեղմել է կնոջ պարանոցը, պատճառել մեխանիկական շնչահեղձություն և խեղդամահ է արել նրան:

Գործը արդեն քննվում էր ընդհանուր իրավասության դատարանում, սակայն Հակոբ Նահապետյանը, չսպասելով երկրային դատարանի դատավճռին, սիրուհու սպանությունից մեկուկես տարի անց ինքնասպանություն է գործել՝ ինքը վճռելով իր ճակատագիրն ու պատիժը…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում