Wednesday, 24 04 2024
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում

Լուռ ծնունդ

Լիսկայի վերանշանակումն ու «գրողի ծոցը» հասարակական աղմուկով ստվերեցին կառավարությունում Հայաստանի 2015 թվականի բյուջեի նախագծի ընդունումը: Եվ սա այն դեպքում, երբ 35 տոկոսանոց աղքատություն ունեցող երկրում բյուջեն պետք է լիներ ամենակարևոր իրադարձություններից մեկը: Ընդհանրապես, պետական բյուջեն տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթն է, և դրա, այսպես ասած, շրջանի մեկնարկը քաղաքական կարևորագույն իրադարձություն է ցանկացած երկրում, սակայն իհարկե ո՛չ Հայաստանում: Որովհետև Հայաստանում ոչ միայն քաղաքական համակարգն է առանցքից խախտված ու շեղված, այլև ըստ էության անում է ամեն ինչ առանցքային այլ խնդիրներից հասարակությանը շեղելու համար, քանի որ սա լավագույն ճանապարհն է՝ խուսափելու քաղաքական կոնկրետ պատասխանատվությունից և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր բևեռում:

Բյուջեի առումով խնդիրն այն է, որ քաղաքական ուժերը, որոնք մասնակցություն են ունենալու այս փաստաթղթի քննարկումներին Ազգային ժողովում, այս ընթացքում առևտրի մեջ կմտնեն կառավարության հետ, որպեսզի այս առևտրից դժգոհության կամ գոհության արդյունքում էլ նախանշեն իրենց վերաբերմունքը ԱԺ-ի քննարկումներում: Այս իսկ պատճառով բյուջեի «ծնունդը» լուռ է անցնում, և դրանում շահագրգռված են բոլորը:

Իսկ 2015 թվականի բյուջեն եկամուտների մասով նախագծվել է 1 տրիլիոն 184,5 միլիարդ, ծախսերի մասով՝ 1 տրիլիոն 298,6 միլիարդ, իսկ դեֆիցիտը կկազմի 114.,1 միլիարդ դրամ: Համեմատության համար՝ 2014 թվականի բյուջեի եկամուտները հաստատվեցին 1 տրիլիոն 168, 9 միլիարդ, ծախսերը՝ 1 տրիլիոն 284,5 միլիարդ, իսկ դեֆիցիտը՝ 115,6 միլիարդ դրամ:

Այսպիսով, ինչ ունենք արդյունքում: Ըստ էության, նախ հատկանշական է, որ նախորդ տարվա ցուցանիշների համեմատ ավելացումը կազմում է շատ չնչին՝ ընդամենը մոտ 14-15 միլիարդ դրամի չափով:

Ի՞նչ է սա նշանակում, եթե հաշվի առնենք, որ կառավարությունը կանխատեսում է 4,1 տոկոս տնտեսական աճ: Սա նշանակում է, որ կա՛մ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը տնտեսական նման աճի չի հավատում և վստահ է, որ ինչպես 2014-ին, 2015-ին նույնպես տնտեսությունը շատ ավելի քիչ է աճելու (ինչը երևի թե հենց այդպես էլ կլինի՝ հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսության խնդիրները), կամ էլ սա նշանակում է, որ աճելու է ստվերը, և Հովիկ Աբրահամյանը 4,1 տոկոս աճի պայմաններում հույս չունի մեծացնել ստվերից հավաքագրումները, այդ իսկ պատճառով եկամուտներն ու ծախսերը ավելանում են նման փոքր ծավալով: Ընդհանուր առմամբ, ամենահավանականը ոսկե միջինն է, այսինքն՝ երկու կամերի միախառնումը:

Այստեղ փայտը երկու ծայր ունի: Մի կողմից անհրաժեշտ չէ բյուջեն դարձնել ինքնանպատակ, և երբ տնտեսական ցուցանիշների ռիսկերը բարձր են, հարկավոր է բիզնեսի վրա թուլացնել հարկաբյուջետային ճնշումը: Եվ այս իմաստով նախապատվելի է, որ հարկային հավելագրումները ներկայումս մեծ չեն: Մյուս կողմից, սակայն, եթե չեն ավելանում ստվերից հավաքվող գումարները, ապա միևնույն է, այս ծավալների բյուջեն տարեցտարի ավելի մեծ բեռ է դառնում փոքր ու միջին կամ, այսպես ասած, ոչտանիքավոր բիզնեսի համար: Իսկ ինչպես երևում է Հովիկ Աբրահամյանի վերջին գործունեությունից, ստվերից հավաքագրումների գործը նրա մոտ տապալվել է կատարելապես, ինչի վկայությունն է և այն, որ ոչիշխանական խնամիական ուժերն ավելի ու ավելի ինտենսիվ կերպով են սկսել նրան պաշտպանելու, նրա վրայից քննադատության սլաքները հանելու գործընթացը:

Սա ցույց է տալիս, որ Աբրահամյանը վարչապետի պաշտոնում տապալվում է: Այսինքն՝ 2015 թվականի բյուջեն կրկին ծանրանալու է տնտեսության այն հատվածի վրա, որը սերտաճած չէ իշխանությունների հետ: Իսկ իշխանությունների հետ սերտաճած հատվածն էլ անկասկած շարունակելու է բյուջետային կտորների համտեսումը «ատկատների» միջոցով՝ օգտվելով պետական գնումներից: Իսկ ինչպես երեկ պարզվեց, այս շրջանակն այնքան լայն է, որ իշխանությունից մինչև ոչիշխանություն է հասնում և, օրինակ, Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային հսկա նախագծի գնումներից օգտվում է, այսպես ասած, ոչիշխանական կուսակցության առաջնորդը՝ իր ցեմենտի գործարանով:

Այս դրվագը լիովին հատկանշական ու ցուցադրական է՝ պատկերացնելու համար Հայաստանի քաղաքական գործընթացի ողջ էությունն ու նաև հասկանալու համար, թե ինչու է բյուջեի ծնունդը լուռ անցնում, առանց որևէ «ճիչի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում