Մեքսիկայի 3-րդ լիգայում հանդես եկող «Ավիսպոնես» ակումբի 3 ֆուտբոլիստներ սպանվել են զինված հարձակման ենթարկվելու արդյունքում:
Ավտոբուսը, որի մեջ գտնվում էին ֆուտբոլիստները, Իգուալա քաղաքում հայտնվել է կրակի տակ, ինչի արդյունքում մահացել է նաև վարորդը:
Բացի այդ նույն օրը քաղաքում հանցագործների ու ոստիկանների փոխհրաձգության արդյունքում արդյունքում զոհվել էին 3 ոստիկաններ:
Վիրավորների թիվը հասել է 20-ի: Ձերբակալվել է 25 մարդ: