Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը երեկ մրցավարների միաձայն որոշմամբ պարտության է մատնել բրիտանացի Փոլ Սմիթին:
«Ստիպված էի ջանքեր գործադրել: Սմիթը բավականին ամուր էր: Ցանկանում էի նոկաուտի ենթարկել նրան, բայց չստացվեց: Արդյունքում` հաղթեցի մրցավարների որոշմամբ:
Աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարելը հիանալի է: Մինչև կարիերայիս ավարտը չեմ բաժանվելու WBO-ի չեմպիոնական գոտուց»,- Աբրահամի խոսքերը մեջբերում է Boxinscene-ն: