Friday, 19 04 2024
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24

Հայաստանն ու Թուրքիան պետք է վերադառնան հայ-թուրքական արձանագրություններին, դա ամենալավ բանակցված փաստաթուղթն է. ICG

Հայաստանն ու Թուրքիան պետք է վերադառնան հայ-թուրքական արձանագրություններին, դա ամենալավ բանակցված փաստաթուղթն է. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային ճգնաժամային խմբի Թուրքիայի և Կիպրոսի ծրագրի ղեկավար Հյու Փոփը՝ անդրադառնալով Թուրքիայի հին-նոր իշխանությունների քաղաքականությանը հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ:

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի դիտարկումներին, թե Թուրքիայի արտաքին քաղաքականությունը բաղկացած է երկու հիմնահարցից՝ հայկական և Կիպրոսի, նա ասաց, որ մեծ սպասումներ չունի այս երկու հարցերի ուղղությամբ Թուրքիայի իշխանություններից: Ըստ նրա՝ հայ-թուրքական հարաբերությունների ամենաարդյունավետ շրջանը կարելի է համարել 2009 թ., երբ Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները:

«Ցավալի է, որ Թուրքիայի իշխանությունները առաջ չմղեցին այդ փաստաթուղթը, թեև մեծ հնարավորություն էր տրված: Բայց ես կարծում եմ, որ այդ արձանագրությունները կարող են վերադառնալ օրակարգ նորից, դա կպահանջի բավական շատ ջանքեր՝ հատկապես 2015 թ. նախաշեմին: Թուրքական կողմը վստահաբար փորձելու է համոզել հայկական կողմին համաձայնության գալ: Եվ ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ ցանկանում ու ձգտում են կարգավորման, ուստի կարծում եմ, որ լավ հնարավորություն է ստեղծվում վերադառնալու հայ-թուրքական արձանագրություններին»,- ասաց Հյու Փոփը՝ շարունակելով, թե դժվար է կանխատեսել, որ Թուրքիայի կառավարությունը կգնա դրամատիկ զիջումների և քաղաքականության փոփոխության: Նա իր այս տեսակետը բացատրեց մեկ այլ պնդմամբ: Նրա խոսքով, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն այնքան վտանգավոր է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության ողջ ներուժն ուղղվում է այս հարցին, իսկ հայկական և Կիպրոսի հարցերում Թուրքիան զգուշորեն է փորձելու գործել:

Միջազգային ճգնաժամային խմբի Թուրքիայի և Կիպրոսի ծրագրի ղեկավարը, խոսելով հայկական կողմի՝ հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ ԱԺ օրակարգից հանելու նախաձեռնության մասին, ասաց, որ դա ճիշտ քայլ չի լինի: Նրա համոզմամբ՝ արձանագրությունները պետք է շարունակեն մնալ երկու երկրների օրակարգում՝ անկախ ամեն ինչից:

«Այդ արձանագրությունները չափազանց լավ բանակցված են, հավասարակշռված փաստաթղթեր են: Կարելի է ասել, որ այդ արձանագրությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելու համար ամենախելացի ու լավ գործիքն են: Ուստի կողմերն ամեն ինչ պետք է անեն այս փաստաթղթին վերադառնալու համար, որքան էլ որ դա դժվար լինի»,- նման տեսակետ հայտնեց Հյու Փոփը՝ հավելելով , որ կողմերը պետք է շարունակեն աշխատել վստահությունը վերականգնելու համար: Ըստ նրա՝ Թուրքիային հարկավոր է Հայաստանի և ԵՄ-ի հետ հաստատել կառուցողական հարաբերություններ, որի համար Թուրքիան ևս պետք է վերադառնա այդ փաստաթղթին:

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ տարածաշրջան կատարելիք այցին և հնչող տեսակետներին, թե չի բացառվում, որ ԱՄՆ պետքարտուղարն առաջ մղի նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Հյու Փոփը նշեց, որ Քերիի այցը չի կենտրոնանալու հայ-թուրքական հարաբերությունների վրա:

«Ներկայումս աշխարհը հետևում է Արևելյան Աֆրիկայում, Սիրիայում, Ուկրաինայում ստեղծված ճգնաժամին, և Ջոն Քերիի օրակարգն արդեն ամբողջությամբ զբաղված է այս հարցերով, ըստ իս»,- ասաց Հյու Փոփը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում