Իտալուհի հանրաճանաչ գեղասահորդուհի Կարոլինա Կոստները, ով աշխարհի չեմպիոն է և Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, դոպինգի օգտագործմանն աջակցելու համար կարող է որակազրկվել 4 տարով:
Հայտնի է դարձել, որ թենիսիստուհին ավելի վաղ հրավիրվել էր ցուցմունք տալու կապված 2008թ. օլիմպիական չեմպիոն Ալեքս Շվացերի՝ արգելված խթանիչներ օգտագործելու գործով: Շվացերը Կոստների նախկին ընկերն է:
2012թ. օլիմպիական խաղերից առաջ Ալեքսի դոպինգ ստուգումը դրական արդյունք էր տվել, և նա որակազրկվել էր 3.5 տարով:
Իտալական ԶԼՄ-ները նշում են, որ Կոստները մրցաշարերի միջև ընկած ժամանակահատվածում օգնել է ընկերոջը խուսափել դոպինգ ստուգումից:
Մի անգամ նա հանձնաժողովի ներկայացուցիչներին նույնիսկ ասել է, որ Շվացերը քաղաքում չէ, մինչդեռ նրան թաքցրել էր սեփական բնակարանում: