Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Փողը բռնել է ֆուտբոլի կոկորդը կամ այժմյան ֆուտբոլի ողջ էությունը

Ֆուտբոլը, ինչպես և ողջ բնությունը, մշտական շարժման մեջ է և շարունակում է էվոլյուցիա ապրել: Այլ բան է, թե այդ էվոլյուցիայի արդյունքում որտեղ կհայտնվի մեր` այդքան սիրելի միլիոնների խաղը:

2001-06թթ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում զբաղվել եմ ֆուտբոլով: Ժառանգություն էինք ստացել 90-ականներին «փլատակների» վերածված «Մետալուրգ» մարզադաշտը: Ոչ մի կերպ չեմ մոռանում հանդերձարանը, որտեղ վթարային պատի մի կողմում «զուգարանն» էր, իսկ մյուս կողմում հանդերձափոխվում էր թիմը: Չեմ մոռանում նաև, թե ինչպես էինք 200-ական դրամ հավաքում գնդակ ունենալու համար, իսկ երբ առաջին անգամ ունեցանք մարզահագուստ (Արգենտինայի հավաքականի, չինական արտադրության), իմ ու թիմակիցներիս ուրախությանը չափ ու սահման չկար: Հիմա պայմաններն այլ են: Այնուամենայնիվ, մենք սիրում էինք ֆուտբոլն այնպիսին, ինչպիսին կար, ինչը հիմա ավելի ու ավելի անհնար է դառնում պատկերացնել: Ի Վերջո սա ֆուտբոլը որպես փիլիսոփայություն ընկալելու խնդիր է, բայց կան և այլ խնդիրներ:


Լուսանկարը՝ Վահե Աղամյանի 

2014թ. ամառային տրանսֆերային պատուհանի փակումից հետո ևս մեկ անգամ համոզվեցի, որ փողը բռնել է ֆուտբոլի կոկորդն ու դանդաղ խեղդում է այն: Անգլիական ու իսպանական ակումբները միասին մոտ 1.3 մլրդ եվրո ծախսեցին: Այժմյան ֆուտբոլում գումարով կարելի է անել ցանկացած բան` անկրկնելի ենթակառուցվածքներ ստեղծել, անգամ գնել տիտղոսներ` համաշխարհային ֆուտբոլի արդեն կայացած բազմաթիվ աստղերին ու ամենահեռանկարային երիտասարդներին (որոնց իրենց թիմերը չեն կարողանում պահել նույն գումարի սղության պատճառով) մեկ կոլեկտիվում հավաքելու արդյունքում:

Երբ 2001-ին Զիդանը «Յուվենթուս»-ից 75 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ռեալ», բոլորն ապշած էին գումարի չափից: 2014թ. ամռանը միայն 75 մլն եվրոն գերազանցող 4 տրանսֆերներ իրականացվեցին (Ֆալկաոյի դեպքում հաշվի առնելով նաև ևս 50 մլն եվրոն, որը «Յունայթեդ»-ը վճարելու է տարեվերջին` ըստ նախնական պայմանավորվածության): Իմ սուբյեկտիվ կարծիքով ոչ’ Սուարեսն ու Խամեսը, ոչ’ Դի Մարիան ու Ֆալկաոն Զիդան չեն ու չեն լինի: Վստահ եմ, որ տարիներ անց մեզ չեն զարմացնի 100, 150 մլն եվրո արժողությամբ տրանսֆերները, քանի որ շուկան արդեն վաղուց «պայթել» է, կորցրել ադեկվատությունը: Այդ 4 ֆուտբոլիստների տրանսֆերների գումարային արժեքով կարելի է ժամանակակից ստանդարտներին համապատասխանող մի ամբողջ մարզադաշտ կառուցել:

1

Լուսանկարները՝ Zimbio.com-ի և Realmadrid.com

Ֆուտբոլում միլիարդներ են շրջանառվում: Ակումբների, կազմակերպությունների ներկայացրած ֆինանսական փաստաթղթերով ամեն ինչ կարգին է, բայց իրականում բոլորովին այլ տեղ են «ձմեռում խեցգետինները»: Պատահական չէ, որ 75 մլն արժողության խաղացողներով զարդարված թիմերը պարտվում են ամենաթույլ մրցակիցներին, հրշեջներրից ու առաքիչներից կազմված սիրողական թիմերը հաղթում են պրոֆեսիոնալ թիմերի: Մինչ մենք զարմանում ենք, ոմանց գրպաններում ակամայից միլիոնավոր դոլարներն են հայտնվում: Պատահական չէ, որ ֆուտբոլում բացահայտվում են Կալչիոպոլիի պես խայտառակ կոռուպցիոն սկանդալներ ու տասնյակ Կալչիոպոլիներ չեն բացահայտվում, քանի որ փողերի լվացման ու կազմակերած խաղերի համակարգն աշխատում է անթերի:

Պատահական չէ, որ միայն սեպտեմբերի 25-ին Վրաստանում 8 մրցավար ցմահ որակազրկվեց (2500-5000 դոլարի դիմաց «պատվիրատուին» տեղեկացրել էին, թե քանի դեղին ու կարմիր քարտ են ցույց տալու), որ որակազրկվեցին 15 էստոնացի ու լատվիացի ֆուտբոլիստներ, որ Իսպանիայի դատարան հարցաքննության հրավիրվեցին 2010թ. «Լևանտե» – «Սարագոսա» խաղին մասնակցած 20 ֆուտբոլիստներ:

50

Լուսանկարը՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի

Պատահական չէ, որ Ռուսաստանն ու Քաթարը մեղադրվում են աշխարհի առաջնության անցկացման իրավունք գնելու մեջ: Պատահական չէ, որ France Football-ը հրապարակում է 120 էջանոց զեկույց` մոտ 8 ամիս տևած հետաքննության արդյունքում: Զեկույցում բացահայտվում է, որ քվեարկությունում «հաղթելու» համար քվեարկող անադմներին գնել են միլիարդավոր դոլարնելով: Սարկոզին (այդ ժամանակ դեռ Ֆրանսիայի նախագահն էր) ու Պլատինին (ՈւԵՖԱ-ի նախագահը) նրանց երաշխավորում են օգնել գնել մրցաշարերը, եթե Սուլեյման-Ալ Ֆաթիհը (ՊՍԺ-ի ներկայիս նախագահը) ու Ալեքսնադր Ռիբոլովլևը («Մոնակո»-ի սեփականատերը) գնեն ֆրանսիական մեկական ակումբ ու դրանք դարձնեն գրանդ ակումբներ` մեծացնելով ուշադրությունը Ֆրանսիայի մեռնող առաջնության նկատմամբ: Շրջանառվում էր նույնիսկ Զիդանի անունը, ով, ըստ զեկույցի, իր հեղինակությունը գործի դնելու և կեղծարարությանն օգնելու համար 10 մլն եվրո է ստացել:

87976790_qatar1_164392c

Լուսանկարը՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի

Ինչևէ, այդ պատմությունը կոծկվեց, հնարավոր է` այդ միլիարդներից մի յուղալի կտոր բաժին հասավ նաև France Football-ին: Հիմա դա այդքան էլ կարևոր չէ: Կարևոր է այն, որ ֆուտբոլիստները 2022թ. պետք է խաղան Քաթարում, որտեղ ցերեկային ժամերին ջերմաստիճանը ստվերում հասնում է զրոյից բարձր 46-50 աստիճանի: Օդի խոնավությունը, հատկապես առափնյա հատվածներում, հասնում է 90%-ի: Նման պայմաններում 90 րոպե վազելու համար կարելի է Գինեսի ռեկորդների գրքում գրանցել էստաֆետը հաղթահարած հերոսների անունները: Խաղի որակը, արդյունքը բոլորովին կարևոր չեն, բարեկամներ, փորձեք +50-ի և 90% խոնավության պայմաներում վազել 90 րոպե:

Անցել են ժամանկները, երբ ամենաչնչին հաջողությունները երջանկացնում էին ֆուտբոլիստին, երբ ֆուտբոլը մի ամբողջ փիլիսոփայություն էր, արվեստ` ֆուտբոլասերի համար: Միլիոններն են ստիպել, որ անցնեն այդ ժամանակները: Փողը բռնել է ֆուտբոլի կոկորդն ու դանդաղ խեղդում է այն…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում