Գերմանացի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերի որդին՝ Միկ Բետչը, ով կրում է մոր ազգանունը, հայտարարել է, որ նպատակ ունի դառնալ «Ֆորմուլա-1»-ի աշխարհի չեմպիոն:
Նա դարձել է կարտինգի աշխարհի փոխչեմպիոն՝ KF-Junior կարգում:
«Սա միայն կարիերայիս սկիզբն է: Իհարկե, հպարտանում եմ նման կարևոր արդյունքով, բայց նպատակս է դառնալ «Ֆորմուլա-1»-ի աշխարհի չեմպիոն»,- Բետչի խոսքերը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ Միկի հայրը՝ Միխայել Շումախերը, «Ֆորմուլա-1»-ի աշխարհի 7-ակի չեմպիոն է: